Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Որպես քաղաքական ժեստ՝ սա կարելի է միայն ողջունել

Որպես քաղաքական ժեստ՝ սա կարելի է միայն ողջունել
29.06.2026 | 13:28

Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարության կողմից կարելի է միայն ողջունել։ Սակայն կցանկանայի, որ մեր ժողովրդի ողբերգությունը չօգտագործվի որպես քաղաքական ճնշման գործիք՝ հարմար առիթի դեպքում։ Առավել ևս՝ նրանց կողմից, ովքեր շարունակում են ոչնչացնել Պաղեստինի խաղաղ բնակչությանը։ Եվ նրանց կողմից, ովքեր զենք են մատակարարել Ադրբեջանին և հնարավորություն տվել նրան ջախջախելու ու վտարելու Արցախի հայ բնակչությանը։ Իսկ որպես քաղաքական ժեստ՝ սա կարելի է միայն ողջունել։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 6279

Մեկնաբանություններ